Թուրքիայի դեմ խաղում պարտավոր ենք հաղթել. Ժիրայր Շաղոյան

Armenpress 21:14, 20 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Ժիրայր Շաղոյանի կարծիքով Հայաստանի հավաքականը պարտավոր է հաղթել Թուրքիայի թիմին:

«Հայաստանի հավաքականի նորեկները մեծ ներդրում ունեն թիմում, քանի որ ակտիվ ֆուտբոլիստներ են: Նրանք կարող են օգուտ տալ հավաքականին: Թուրքիայի դեմ խաղում պարտավոր ենք հաղթել:  Ունենք լուրջ ֆուտբոլիստներ, որոնց հետ կարող ենք հաղթանակի հասնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  լրագրողների հետ զրույցում ասաց Շաղոյանը:

Անդրադառնալով նոր մարզչի հետ աշխատանքին` կիսապաշտպանն ընդգծեց, որ Հայաստանի հավաքականը կարող է նոր մարզչի բերած փիլիսոփայությամբ հաղթանակի հասնել:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մարտի 25-ին Երևանում կընդունի Թուրքիայի ազգային թիմին: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am