Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում

Armenpress 18:43, 19 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի կանանց թիմի անդամ Անուշ Գրիգորյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթացող կանանց աշխարհի առաջնության մեկնարկում  50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը մենամարտեց Կորեան ներկայացնող Չորոնգ Բակի հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթանակի հասավ 5:2 հաշվով:

Ավելի վաղ աշխարհի առաջնության մեկնարկում հաղթանակ էր տոնել նաև Էլիդա Քոչարյանը: Առաջին մենամարտից դուրս էին մնացել Գայանե Տեր-Բարսեղյանը և Եկատերինա Սիչևան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am