ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Հայաստան․ նա Ջերմուկում մի շարք հանդիպումներ է ունեցել

Armenpress 15:15, 16 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գտնվող ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովն աշխատանքային այցով եղել է Ջերմուկ համայնքում: Ինչպես Ջերմուկից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը մի շարք հանդիպումներ է ունեցել տեղական իշխանությունների, Զինված ուժերի ներկայացուցիչների հետ:

Կատարած շրջայցի սահմաններում  Իմանգալի Թասմագամբետովը եղել է Ջերմուկ համայնքի այն վայրերում, որոնք տուժել են 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը տեղում ծանոթացել է իրավիճակին:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստան է ժամանել երկօրյա այցով։ Այցի շրջանակներում Իմանգալի Թասմագամբետովը հանդիպում կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am