Հայաստանի երիտասարդ մարմնամարզիկները հավաքի են մեկնում Թբիլիսի

Armenpress 11:53, 11 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երիտասարդ մարմնամարզիկները ուսումնամարզական հավաքի են մեկնում Թբիլիսի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:

Սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականի անդամները Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ուսումնամարզական հավաք կանցկացնեն մարտի 11-25-ը: Հավաքից անմիջապես հետո մարզիկները կմեկնեն Թուրքիայի Անթալիա քաղաք՝ մասնակցելու մարտի 29-ից ապրիլի 2-ը կայանալիք սպորտային մարմնամարզության  աշխարհի երիտասարդական 2- րդ առաջնությանը:

Հայաստանի հավաքականի կազմում են Էրիկ Բաղդասարյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Մարիետա Բուչախչյանը: Մարզիչներն են Հայկ Նազարյանը և Քնարիկ Բրսոյանը:  Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը աշխարհի առաջնությունում հանդես կգա մրցավարի կարգավիճակում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am