«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետի երգի և տեսահոլովակի պրեմիերան՝ մարտի 15-ին

Armenpress 22:22, 10 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետի երգի և տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա մարտի 15-ին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում Առաջին ալիքի էջից, մրցութային երգը կոչվում է «Future Lover»:

«Այս ամիսներին անդադար աշխատել եմ, որպեսզի ստեղծեմ մի երգ, որն իրապես կարտահայտի իմ ես-ը թե՛ որպես արտիստ, թե՛ որպես անհատ: Հուսով եմ՝ երգը կդիպչի ձեր սրտերին»,- նշում է Բրյունետը:

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am