ՌԴ խաղաղապահները ԼՂ-ում ՀՀ ԶՈՒ տեխնիկայի շարասյուն չեն ուղեկցել.  ՀՀ ՊՆ- ն հերքել է Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվությունները

Armenpress 21:36, 7 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 7-ին ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ անցել է Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, չի համապատասխանում իրականությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, կեղծ են նաեւ ՀՀ զինված ուժերի՝ անձնակազմ տեղափոխելու և նրանց հերթափոխն իրականացնելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պնդումները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am