Կոպենհագենի խորհրդանիշ «Փոքրիկ ջրահարսը» ներկել են Ռուսաստանի դրոշի գույներով

Armenpress 15:36, 2 Մարտ, 2023

 ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանս Քրիստան Անդերսենի ամենահայտնի հեքիաթներից մեկի հերոսուհու՝ «Փոքրիկ ջրահարսի»՝ Կոպենհագենում գտնվող քանդակի քարե պատվանդանն այսօր ներկել են Ռուսաստանի դրոշի գույներով։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: Նշվում է, որ Ekstra Bladet թերթի լրագրողները ռուսական եռագույնը լուսանկարել են տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Երևանի ժամանակով 10:00-ին): Խմբագրությունը կապվել Է ոստիկանության հետ, սակայն հերթապահը պատասխանել է, թե իրեն ոչինչ հայտնի չԷ իրավապահ մարմիններում համապատասխան հաղորդումներ ստանալու մասին։

Արձանը քաղաքին Է նվիրել գարեջրագործ Կառլ Յակոբսենը՝ «Կառլսբերգ» գարեջրագործական ընկերության հիմնադրի որդին։ Հուշարձանը տեղադրվել է 1913 թվականին Կոպենհագենի Լանգելինիեի ափամերձ շրջանում։ Այդ ժամանակվանից ի վեր այն  քաղաքի խորհրդանիշերից մեկն Է: «Փոքրիկ ջրահարս»-ի հեղինակը դանիացի քանդակագործ Էդվարդ Էրիկսենն է, իսկ բնորդուհին եղել Է նրա կինը՝ Էլինեն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am