Ֆուտզալի ընտրանին սկսում է նախապատրաստվել աշխարհի առաջնության որակավորման փուլին

Armenpress 14:04, 26 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը փետրվարի 26-ից մարտի 3-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստան ֆուտբոլի ֆեդերացիան: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․Լուան Մյուլլեր Բարբոսա - «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա),Ալբերտ Աղաջանով - «Սիբ-Տրանզիտ» (Ռուսաստան),Արթուր Մկրտչյան - «Երևան ՖԱ»,Վլադիմիր Սանոսյան - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան),Ռոդրիգո Բարբոսա դո Պրադո - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան),Արթուր Մելքոնյան - «Ուխտա» (Ռուսաստան),Դենիս Նևեդրով - «Տյումեն» (Ռուսաստան),Նիկիտա Խրոմիխ - «Տորպեդո» (Ռուսաստան),Արսենի Պետրոսյան - «Նովայա Գեներացիա» (Ռուսաստան),Գևորգ Մնացականյան - «Նովայա Գեներացիա» (Ռուսաստան),Ժոաո Գիլյերմե Կարվալյո-«Գազպրոմ-Յուգրա» (Ռուսաստան),Սարգիս Մարգարյան - «Ստալիցա» (Բելառուս),Վիկտոր Սեիջի Մարտինս դե Սոուզա - «ԱԷԿ Աթենք» (Հունաստան),Լուկաս Ռոզենսկի - «Այաթ» (Ղազախստան),Գարեգին Մաշումյան - «Լեոսթանդքոյին»,Արթուր Պատատյան - «Երևան ՖԱ»,Ռաֆիկ Մելիքյան - «Երևան ՖԱ»։Մարտի 3-ին Երևանում կկայանա ՖԻՖԱ ֆուտզալի 2024թ․ Աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը։

 

 

 

Հետևեք մեզ Ինստագրամում



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am