Հաագայի դատարանը Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցով որոշումը կհրապարակի փետրվարի 22-ին

Armenpress 19:24, 17 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության միջազգային դատարանը ծանուցել է, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը կհրապարակվի փետրվարի 22-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին, հրապարակային նիստում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչությունը։

Նույն օրը, ավելի ուշ կհրապարակվի նաև Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոց կիրառելու վերաբերյալ պահանջի մասին որոշումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am