Հայաստանը կներկայացվի Բեռլինի ITB-2023 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Armenpress 19:41, 15 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանն ու մարքեթինգի և խթանման վարչության խորհրդական Ֆլորա Աթոյանը մարտի 5-9-ը կգործուղվեն Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին)՝ մասնակցելու «ITB Internationale Tourismus-Börse Berlin 2023» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշումը կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության խորհրդական Ֆլորա Աթոյանին 2023 թվականի մարտի 5-9-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին)՝ «ITB Internationale Tourismus-Börse Berlin 2023» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am