Ձյուդոիստ Արտյոմ Ղալաչյանը դարձել է Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր

Armenpress 10:00, 13 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Արտյոմ Ղալաչյանը մեդալ է նվաճել Եվրոպայի գավաթում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի գավաթի բաց առաջնության 66 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արտյոմ Ղալաչյանը դարձել է մրցաշարի բրոնզե մեդալակիր: 

EUROPEAN OPEN 2023 մրցաշարում Հայաստանն ուներ 4 ներկայացուցիչ` 60 կգ Գասպար Հայրապետյան, 66 կգ Արտյոմ Ղալաչյան, 73 կգ քաշայիններ Արսեն Ավետիսյան և Ֆերդինանդ Կարապետյան:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am