Ասադն այցելել է երկրաշարժից տուժած շրջաններ և խոսել Արևմուտքի անտարբերության մասին

Armenpress 12:15, 11 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը կնոջ հետ այցելել է ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններ, հետաքրքրվել որոնողափրկարարական աշխատանքների ընթացքով, ինչպես նաև այցելել վիրավորներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է սիրիական SANA լրատվական գործակալությունը։ 

Հիվանդանոցում բժիշկները նախագահին ու տիկնոջը ներկայացրել են իրավիճակը և ցուցաբերվող օգնության մանրամասները։ Ասադը բարձր է գնահատել այս օրերին բուժաշխատողների գործունեությունը։ Նա նաև դատապարտել է Արևմուտքի կողմից առկա անտարբերությունը սիրիական աղետի հանդեպ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am