Հայկական Zangi-ն Հարավային Ամերիկայի տարածաշրջանում մեսենջերների շարքում 4-րդ տեղում է

Armenpress 15:03, 6 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեքստային հաղորդագրությունների, բարձր որակի տեսազանգերի և աուդիոզանգերի հնարավորություն ունեցող հայկական Zangi հավելվածը Հարավային Ամերիկայի տարածաշրջանում առաջ է անցել Signal-ից և Viber-ից: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով հայտնել է Zangi-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը։

«Zangi-ն ամբողջ Հարավային Ամերիկայում՝ Մեքսիկայից մինչև Արգենտինա, մեսենջերների մեջ դուրս է եկել 4-րդ տեղը։ Whatsapp, Telegram, Messenger, Zangi։ Այս ռեգիոնում մենք արդեն առաջ ենք անցել Signal-ից և Viber-ից։

Մենք աճում ենք նաև Հյուսիսային Ամերիկայում, արաբական աշխարհում և Ասիական տարածաշրջանում»,- գրել է նա։

Հավելվածը հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերում։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am