Թուրքիան հայտարարել է, որ իր տարածքում միջազգային գազային հանգույցի ստեղծման աշխատանքները մտել են եզրափակիչ փուլ

Armenpress 17:03, 4 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի տարածքում միջազգային գազային հանգույցի ստեղծման աշխատանքները մտել են եզրափակիչ փուլ։ Առաջին առևտրային գործընթացը նախատեսվում է անցկացնել այս տարի՝ 2023 թվականին։

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է  Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը:

«Թուրքիայում բնական գազի բաշխման և առևտրի կենտրոնի ստեղծման աշխատանքները մոտենում են ավարտին: Մենք պատրաստվում ենք առաջին առևտրային գործողությունն իրականացնել արդեն այս տարի»,- ասել է նախարարը:

Դոնմեզը հայտնել է, որ կենտրոնի ստեղծման նախագծի իրականացմանը մասնակցելու վերաբերյալ բանակցություններ են վարվել մի շարք երկրների հետ։

«Բոլոր պետությունների ներկայացուցիչները, որոնց հետ մենք քննարկել ենք այդ հարցը, հայտարարել են նախագծին աջակցելու իրենց պատրաստակամության մասին»,- ասել է նա։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am