Արմավիրի մարզում բնակվող ընտանիքում ծնվել է 11-րդ զավակը

Armenpress 14:01, 4 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արմավիրի մարզի Այգեվան գյուղում բնակվող Քեսաբլյան ընտանիքում ծնվել է 11-րդ զավակը՝ գոռը: Քեսաբլյան ամուսիններն արդեն 6 տղա և 5 դուստր ունեն։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արմավիրի մարզպետարանի տարածած հաղորդագրությունից, նրանց տեսակցելու է գնացել ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը, ով շնորհավորել է բազմազավակ մայրիկին՝ մաղթելով անսահման առողջություն, հաջողություն և ուժ, իսկ փոքրիկ Գոռին՝ անհոգ և խաղաղ մանկություն։

Ընտանիքի առաջնեկը 19 տարեկան է, ընդունվել է ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիա, այժմ ծառայում է բանակում: Ընտանիքի 10-րդ զավակը 2 տարեկան է։ Հայրը՝ Վլադիմիր Քեսաբլյանը, հողի մշակմամբ է զբաղվում, մայրը՝ Ռոզա Պապոյանը՝ երեխաների խնամքով:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am