Ռուսաստանը կողմ է Անդրկովկասում տրանսպորտային և տնտեսական կապերն ապաշրջափակելուն. Միշուստինը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը

Armenpress 18:45, 2 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կողմ է Անդրկովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին փետրվարի 2-ին ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

«Մենք ավանդաբար հանդես ենք գալիս Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման օգտին, կարևորում ենք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ապահովումը»,- ասել է Ռուսաստանի վարչապետը:

Միշուստինը նաև նշել է, որ նոր տրանսպորտային ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am