Իրաքյան Մոսուլում գտնվող թուրքական ռազմաբազան հրթիռակոծության է ենթարկվել

Armenpress 16:56, 1 Փետրվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Իրաքում՝ Մոսուլի մոտակայքում գտնվող, Թուրքիայի զինված ուժերի Բաշիքա ռամաբազան  հրթիռակոծության է ենթարկվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ntv.com.tr-ն:

Բազայի տարածքի շուրջ ընկած հրթիռների հետևանքով  ավերածություններ կամ զոհեր չեն գրանցվել։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am