Հայաստանում տրանսֆերտների զուտ ներհոսքը 2022-ին ռեկորդային է եղել

Armenpress 17:01, 31 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում 2022 թվականին տրանսֆերտների մեծ ներհոսք է նկատվել, զուտ ներհոսքը եղել է ռեկորդային՝ 2.5 մլրդ դոլարի կարգի:

Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն՝ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան:

«Զուտ ներհոսքը ռեկորդային էր, 2.5 մլրդի կարգի գումար էր: Առաջին տեղում Ռուսաստանն է՝ 71 տոկոս, երկրորդ տեղում ԱՄՆ-ն»,-ասաց Գալստյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am