«Միավորված երաժշտությամբ». հայտնի են «Եվրատեսիլ 2023»-ի կարգախոսն ու տարբերանշանը

Armenpress 14:04, 31 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթն անցկացվելու է «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Armenia in Eurovision «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

Մրցույթի սրտաձև տարբերանշանն էլ արտահայտում է նախորդ տարվա հաղթող երկրի՝ Ուկրաինայի և մրցույթը հյուրընկալող կողմի՝ Միացյալ Թագավորության սերտ գործակցությունը:

Երանգները ևս արտացոլում են երկու երկրների դրոշների գույները: Տարբերանշանը գունավոր էլեկտրասրտագրության տեսքով է (ECG), որն արտացոլում է մրցույթի մասնակիցների և միլիոնավոր երկրպագուների սրտի բաբախյունը:

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am