Ֆրանկֆուրտում և Մյունխենում կկայանա հայկական առաջին զբոսաշրջային շնորհանդեսը

Armenpress 21:59, 30 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը փետրվարի 6-9-ը կգործուղվի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Ֆրանկֆուրտ և Մյունխեն), որտեղ կմասնակցի հայկական առաջին զբոսաշրջային շնորհանդեսին։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 30-ի որոշումից, որը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանին 2023 թվականի փետրվարի 6-9-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Ֆրանկֆուրտ և Մյունխեն)՝ հայկական առաջին զբոսաշրջային շնորհանդեսին մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am