Հրազդանի բժշկական կենտրոն տեղափոխված բոլոր երեխաները դուրս են գրվել հիվանդանոցից

Armenpress 16:35, 27 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրազդանի բժշկական կենտրոն տեղափոխված բոլոր երեխաները, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո, դուրս են գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am