Մուշեղ Մուրադյանը նշանակվել է Շիրակի մարզպետ

Armenpress 12:01, 26 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության որոշմամբ՝ Մուշեղ Մուրադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստում hարցը ընդգրկված էր կառավարության օրակարգում։ 

Միաժամանակ, կառավարության մեկ այլ որոշմամբ Նազելի Բաղդասարյանը ազատվել է մարզպետի պաշտոնից․ նա հունվարի 25-ին պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am