Լոռու մարզում ՏՏ և ԲՏ ոլորտներով հետաքրքրված անձանց համար միջոցառում կանցկացվի

Armenpress 20:20, 24 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և DataArt Հայաստանը՝ «Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի» (Armenia Workforce Development Activity) ներքո կազմակերպում են «Բաց դռների օր»՝ Լոռու մարզում Տեղեկատվական և Բարձր տեխնոլոգիաներով հետաքրքրված անձանց համար։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը կկայանա հունվարի 26-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում:

Միջոցառումը հնարավորություն կտա միմյանց հետ ծանոթանալու, DataArt Հայաստանի կողմից առաջարկվող հնարավորությունների մասին տեղեկանալու, և, ընդհանուր առմամբ, հետաքրքիր մասնագիտական քննարկումներ ծավալելու համար։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am