ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի լիարժեք վերականգնման անհրաժեշտությունը

Armenpress 11:44, 23 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից՝ ներկայացնելով Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հանդիպման մանրամասները:

Չիփ Լեյթինենն ընդգծել է միջանցքով ազատ տեղաշարժի լիարժեք վերականգնման անհրաժեշտությունը։ Նա նաև վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը հարևանների հետ խաղաղ համագոյակցող, ինքնիշխան, անկախ և ժողովրդավար Հայաստանին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am