Ֆրանսիան կոչ է արել անհապաղ և անվերապահորեն վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

Armenpress 16:23, 17 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, որը հրավիրվել է Հայաստանի նախաձեռնությամբ, Ֆրանսիան կրկնել է իր կոչը՝ անհապաղ և անվերապահորեն վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ հարգելով տեղի բնակչության իրավունքները: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ԵԱՀԿ Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության մամուլի ծառայության հաղորդագրությունից: 

«Ֆրանսիան վերահաստատել է իր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում առաջընթացի որոնմանը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու նպատակով, նաև պատրաստակամությունը՝ նպաստելու այդ նպատակի իրագործմանը՝ բոլոր գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ համագործակցելով», - նշված է ԵԱՀԿ Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության մամուլի ծառայության Twitter-ի պաշտոնական էջում:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Վիեննայում է, որտեղ մասնակցում է Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին։ 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am