Նիդերլանդների վարչապետը կարևորել  է Ուկրաինային ռազմական օգնության համակարգումը. նա հարցը քննարկելու է Բայդենի հետ

Armenpress 19:50, 16 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինային տրամադրվող միջազգային ռազմական օգնության համակարգումը  կարևոր նշանակություն կունենա առաջիկա ամիսներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հունվարի 16-ին հայտարարել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն՝ ԱՄՆ այցից առաջ:

Նա պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ հունվարի 17-ին: Այցի ընթացքում Ռյուտեն նախատեսում է հանդիպել  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և քննարկել Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությանը վերաբերող հարցեր:

«Պատրաստվելով Վաշինգտոն այցին՝ ես հեռախոսազրույց եմ ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Դնեպրում բազմաբնակարան շենքի վրա կատարված սարսափելի հարձակումը ցույց է տալիս, թե ինչու չի կարելի թույլ տալ Ռուսաստանին հաղթել պատերազմում: Միջազգային ռազմական օգնության համակարգումը կշարունակի կարևոր մնալ առաջիկա ամիսներին»,- գրել է Ռյուտեն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am