Արամ Ա-ն Լիբանանում ԱՄՆ դեսպանին առաջարկել է,որ Միացյալ Նահանգները օժանդակություն ցուցաբերի Լաչինի միջանցքը վերաբացելուն

Armenpress 21:32, 11 Հունվար, 2023

ԱՆԹԻԼԻԱՍ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հունվարի 11-ին ընդունել է Լիբանանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Դորոթի Շիային: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ դեսպանի փոխանորդը եւ մարդու իրավունքների պատասխանատու Կայ Լին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, ավելի քան ժամ տևած հանդիպումն առիթ է հանդիսացել ընդհանուր արժևորում կատարելու Լիբանանի ներկա կացության և հատկապես անդրադառնալու նախագահական ընտրության եւ սոցիալ-ատնտեսական տագնապին:

Ըստ աղբյուրի՝ Վեհափառ Հայրապետը նաև անդրադարձել է Արցախի ներկա մտահոգիչ կացությանը և առաջարկել դեսպանին, որ Միացյալ Նահանգները կատարեն անհրաժեշտ օժանդակությունը Բերձորի միջանցքը (Լաչինի միջանցք) վերաբացելու աշխատանքների գծով՝ մղված մարդասիրական մտահոգությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am