Numbeo առցանց պորտալը Երևանը դասել է ամենաանվտանգ 20 քաղաքների թվում

Armenpress 14:04, 11 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաձայն Numbeo առցանց պորտալի վերլուծության՝ 417 քաղաքների շարքում Երևանն ընդգրկվել է ամենաանվտանգ 20 քաղաքների ցանկում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանին նախորդել է Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանան, իսկ հաջորդ հորիզոնականը զբաղեցրել է նիդերլանդական Գրոնինգեն քաղաքը։

Առաջին երեք հորիզոնականում են ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբին, Կատարի մայրաքաղաք Դոհան և Թայվանի մայրաքաղաք Թայպեյը։

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին ցանկում 43-րդն է, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն՝ 84-րդը: Թուրքիայի մայրաքաղաք Անկարան 159-րդ տեղում է, իսկ Իրանի մայրաքաղաք Թեհրանը՝ 312-րդը: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am