Գարեթ Բեյլը ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան

Armenpress 19:59, 9 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուելսի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին սոցցանցերի իր էջերում գրել է ֆուտբոլիստը:

«Երկար մտորումներից հետո հայտարարում եմ` ավարտում եմ ակումբային և միջազգային կարիերաս։ Հաջողություններս եղել են անհավանական, կյանքում իրականություն եմ դարձրել երազանքներս, զբաղվել եմ սպորտով: Հիմա մոտենում եմ կյանքիս նոր շրջանին։ Փոփոխությունների և նոր արկածների ժամանակն է»,- գրել է Բեյլը:

Գարեթ Բեյլն ակումբային կարիերայի ընթացքում եղել է «Սաութհեմփթոն»-ի, «Տոտենհեմ»-ի, Մադրիդի «Ռեալ»-ի, ամերիկյան «Լոս Անջելես»-ի ֆուտբոլիստ։

«Ռեալի» կազմում Բեյլը դարձել է Իսպանիայի եռակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր, աշխարհի ակումբային առաջնության քառակի ոսկե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր,  ինչպես նաև Իսպանիայի գավաթակիր ու սուպերգավաթակիր։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am