IFFHS-ի վարկածով անցած տարվա լավագույն մարզիչը Լիոնել Սկալոնին է

Armenpress 10:27, 9 Հունվար, 2023

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան  2022 թվականի լավագույն մարզիչ է ճանաչել Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Սկալոնին նախորդ տարի Արգենտինայի ազգային թիմի ղեկին դարձավ աշխարհի չեմպիոն` եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի միջոցով հաղթելով Ֆրանսիայի ընտրանուն:

Երկրորդ տեղում Ֆրանսիայի ընտրանու գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամն է, որը «կապույտների» հետ դարձավ Մունդիալի արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է Մարոկկոյի ընտրանու գլխավոր մասնագետ Վալիդ Ռեգրագին: Մարոկկոն աշխարհի առաջնությունում միայն 4-րդն էր:

Ավելի վաղ IFFHS-ի վարկածով 2022-ի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Լեոնել  Մեսին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am