Իտալիայում հայտարարել են, որ Չինաստանից երկու չվերթով Միլան ժամանած ուղևորների կեսի մոտ COVID-19 է հայտնաբերվել

Armenpress 20:29, 28 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի առողջապահական իշխանությունները կսկսեն Չինաստանից բոլոր ժամանողներին թեստավորել կորոնավիրուսի համար այն բանից հետո, երբ վիրուսը հայտնաբերվել է դեպի Միլան երկու չվերթների ուղևորների գրեթե կեսի մոտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է gazeta.ru կայքը՝ հղում տալով Bloomberg-ին:

Եթե նոր հիմնամանրէ հայտնաբերվի, պաշտոնյաները կարող են ավելի խիստ սահմանափակումներ մտցնել Չինաստանից ժամանողների համար, նշում է գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am