Չավուշօղլուն և Բլինքենը հեռախոսազրույց են անցկացրել

Armenpress 13:30, 23 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Hurriyet-ը:

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական հարաբերություններում առկա զարգացումները, «հացահատիկային համաձայնագրի» իրականացումը, ՆԱՏՕ-ի ընդլայնումը, F-16-երի գնումների գործընթացը։ Քննարկվել են նաև Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները»,-ասվում է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am