Բրիտանացի պատգամավորը երկրի կառավարությանը կոչ է արել ճնշում գործադրել Լաչինի միջանցքի արգելափակմանը վերջ դնելու համար

Armenpress 09:35, 23 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի պատգամավոր Սթիվեն Դաութին Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման համար: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով պատգամավորի թվիթերյան գրառումը:

«Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը պետք է դադարեցվի հումանիտար աղետը կանխելու համար: Մենք կոչ ենք անում Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ անհապաղ ճնշում գործադրել արգելափակմանը վերջ դնելու համար», - գրել է նա:

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ օրս փակ է պահում Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am