ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի պահանջն ու միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Armenpress 19:06, 21 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:

 «Քիչ առաջ Եվրոպական դատարանը բավարարեց Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառեց Ադրբեջանի նկատմամբ:Մանրամասները կներկայացվեն քիչ ավելի ուշ»,-հայտնում են գրասենյակից:

Հայաստանը ՄԻԵԴ էր դիմել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը շրջափակելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am