Նյու Յորքում փորձել են թալանել Ռոբերտ դե Նիրոյին

Armenpress 21:07, 19 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում փորձել են թալանել դերասան Ռոբերտ դե Նիրոյին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է TMZ-ը:

Հանցագործին բերման են ենթարկել դեպքի վայր՝ դե Նիրոյի տուն ժամանած ոստիկանները:

Պարբերականի տեղեկություններով, երկուշաբթի առավոտյան 30-ամյա կինը փորձել է նվերներ գողանալ տոնածառից։

79-ամյա դերասանն այդ պահին տանը եղել է ընտանիքի հետ, լսելով ձայներ, ցած է իջել՝ փորձելով կանգնեցնել նրան։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am