Վահան Քերոբյանը ներկայացրել է տնտեսության արդիականացման 3 գլխավոր ուղղությունները

Armenpress 12:32, 19 Դեկտեմբեր, 2022
ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է «Մանթաշյանց» գործարարների միության ներկայացուցիչների հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ընդհանուր պատկերը, տնտեսական աճի կանխատեսումները, անդրադարձել տնտեսության առաջնահերթություններին, տնտեսության արտադրողականության աճին:
«Մենք այս տարի սկսեցինք տնտեսության արդիականացնման ծրագիրը, որի ներքո ընկերությունները կարող են սարքավորումներ և հոսքագծեր ձեռք բերել, իսկ կառավարությունը կսուբսիդավորի կամ սուբսիդավորում է լիզինգի կամ վարկի տոկոսները: Նոյեմբերի վերջի դրությամբ արդեն իսկ 614 ընկերություն 42 մլրդ դրամի սարքավորումներ և հոսքագծեր է ձեռք բերել: Տնտեսության արդիականացումը և տնտեսության ընդհանուր մրցունակության բարձրացումն ունի 3 գլխավոր ուղղություն` սարքավորումների և հոսքագծերի արդիականացում, բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավում, ընկերություններում և գործընթացների արդիականացում»,-նշել է Վահան Քերոբյանը:
Նախարարը նաև պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am