Flyone Armenia ավիաընկերությունը շնորհավորել է «Արմենպրես»-ի հիմնադրման 104-րդ տարեդարձի առթիվ

Armenpress 13:43, 18 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Flyone Armenia ազգային ավիաընկերության խորհրդի նախագահ, «Արմենպրես» լրատվական գործակալության նախկին տնօրեն Արամ Անանյանը գործակալության հիմնադրման 104-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել գործակալության տնօրեն Նարինե Նազարյանին։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Արամ Անանյանի ուղերձը․

«Հարգելի Նարինե, գործընկերներ, բարեկամներ, Flyone Armenia ազգային ավիաընկերության խորհրդի և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ազգային լրատվական գործակալության` Արմենպրեսի 104-րդ տարեդարձը:

Արմենպրեսը եղել և մնում է մեր երկրի առաջատար լրատվական գործակալությունը: Այն տեղեկատվական աշխարհի համար դեպի Հայաստան նետված յուրատեսակ կամուրջն է, որ արդեն բազմալեզու և բազմաֆորմատ գործիքներով լսելի է դարձնում հայության տեղեկատվական զարկերակի ամեն բաբախում: 

Այս առումով` գնահատելի է ձեր ուշադրությունը մասնավորապես Հայաստանի տնտեսական, զբոսաշրջային և ավիացիոն ոլորտի զարգացումների լուսաբանմանը, ինչը գրոծակալությունն իրականացնում է միայն իրեն հատուկ բարձր պրոֆեսիոնալիզմով և նվիրումով:

Շնորհավորանքիս առանձին ջերմություն է հաղորդում նաև այն, որ «Արմենպրես»-ում, ձեզ հետ միասին, անցկացրել եմ ստեղծագործական ու մասնագիտական աճի մի ամբողջ անմոռանալի տասնամյակ: 

Այսօր, ուրախությամբ շնորհավորելով հարազատ գործակալության տարեդարձը, մաղթում եմ «Արմենպրես»-ին նորանոր մասնագիտական բարձունքներ ու անսահման ստեղծագործական ճախրանք, իսկ Ձեզ ու գործակալության ողջ անձնակազմին, երջանկություն ու նորանոր հաջողություններ»: 

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am