ԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքները. օրակարգում Պետբյուջեի նախագիծն է. ՈՒՂԻՂ

Armenpress 10:00, 7 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը շարունակում է դեկտեմբերի 6-ին մեկնարկած հերթական նիստերի աշխատանքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նիստի սկզբում նախ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը, այդ թվում՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրում նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը:

Դեկտեմբերի 7-ի նիստի օրակարգում է նաև 2023 թվականին պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման շարունակությունը. քննարկմանը կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բյուջեի նախագծի քննարկումից հետո խորհրդարանը կանցնի օրակարգային մյուս հարցերի քննարկմանը:

Իսկ ժամը 16:30-ից ԱԺ-ում կմեկնարկի կառավարության անդամների հետ հարցուպատասխանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am