Հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 1.5 միլիոնը

Armenpress 18:48, 5 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1.54 միլիոն մարդ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Զբոսաշրջության կոմիտեի հրապարակած տվյալներից:

«Այս տարի առաջին անգամ մենք գերազանցեցինք 2019 թվականի այցելություններն ամսվա կտրվածքով` գրանցելով 144 576 այցելություն (2019 թվականի նոյեմբերին` 140376 այցելություն): Նշենք, որ 2021 թվականի նոյեմբերին ունեցել ենք 85762 այցելություն»,-ասվում է հաղորդագրությունում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am