ՊՆ մամուլի քարտուղարն անդրադարձել է ադրբեջանական ապատեղեկատվություններին

Armenpress 21:44, 30 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն անդրադարձել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությանը:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Արամ Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումից:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 30-ին՝ ժամը 19:40-ին, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,-նշվում է հաղորդագրությունում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am