Հայաստանի բնակչության 26.5 տոկոսն աղքատ է

Armenpress 19:58, 30 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում աղքատության մակարդակը 2021թ.-ին կազմել է 26.5%: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի՝ աղքատության մասին նոյեմբերի 30-ին հրապարակված զեկույցից:  Չնայած աղքատության մակարդակը 2020-ի համեմատությամբ նվազել է 0.5 տոկոսային կետով, սակայն ծայրահեղ աղքատության մակարդակը 2.1 անգամ աճ է արձանագրել. 2020թ.-ի 0.7%-ից դարձել է 1.5%:

Ըստ զեկույցի՝ աղքատ է համարվում այն քաղաքացին, որի բոլոր սպառումները միասին ամսական 48 145 դրամից ցածր են եղել։ Իսկ նրանք, որոնց ամսական սպառումը 26 500 դրամից ցածր է, համարվում են ծայրահեղ աղքատ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am