ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան

Armenpress 10:09, 30 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ն աշխատանքային այց կկատարի Լեհաստանի Լոձ քաղաք: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանը մասնակցելու է ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովին։

Այցի շրջանակներում տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am