Արման Եղոյանը շվեդ պատգամավորի հետ խոսել է Հայաստանին սպառնացող վտանգների մասին

Armenpress 12:16, 26 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 25-ին ընդունել է Շվեդիայի Ռիկսդագի պատգամավոր Մարլեն Լունդ-Կոպպարկլինտին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարությունից, Հայաստանում առաջին անգամ գտնվող շվեդ գործընկերոջ հետ Արման Եղոյանը խոսել է հայ-շվեդական հարաբերությունների զարգացման, երկու երկրների խորհրդարանների համագործակցության ընդլայնման հարցերի վերաբերյալ: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանին սպառնացող վտանգներին, դրանց աշխարհաքաղաքական ենթատեքստին ու միջազգային առկա մարտահրավերներին:

«Շվեդիայի` որպես կայացած ժողովրդավարության ու հզոր տնտեսությամբ պետության փորձը մեզ համար շատ կարևոր է»,- նշել է Արման Եղոյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am