Մունդիալ-2022․ ԱՄՆ-ի և Անգլիայի հավաքականները հաղթողին չպարզեցին

Armenpress 01:06, 26 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում միմյանց դեմ խաղացին B խմբում ընդգրկված ԱՄՆ-ի և Անգլիայի հավաքականները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խաղն ընդհանուր առմամբ անցավ հավասար պայքարում։

Խաղի ընթացքում մի փոքր տարածքային առավելություն ուներ Անգլիայի հավաքականը, նրանք ավելի շատ էին գնդակին տիրում, սակայն ամերիկացիներն առիթը բաց չէին թողնում սուր հակագրոհներ անցկացնելու համար։

Չնայած խաղն ընդհանուր առմամբ դիտարժան պայքարում անցավ, սակայն թիմերն այդպես էլ չկարողացան գոլ խփել։ Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի հաշվով։

Երկրորդ տուրից հետո B խումբը 4 միավորով շարունակում է գլխավորել Անգլիայի հավաքականը։ Երկրորդ հորիզոնականում Իրանի հավաքականն է, որն ունի 3 միավոր։ Միացյալ Նահանգների թիմը 2 միավորով երրորդն է, իսկ Ուելսի հավաքականը 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am