Պուտինը ԱԽ նիստում անդրադարձել է Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներին

Armenpress 21:25, 25 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի նիստում առաջարկել է քննարկել Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպմանն առնչվող հարցեր: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Կրեմլի պաշտոնական կայքէջից:

«Բոլորս գիտենք, որ ես բոլորովին վերջերս Հայաստանում էի, որտեղ անցկացվում էր ՀԱՊԿ գագաթնաժողովը: Այնտեղ և՛ ընդլայնված կազմով, և՛ Հայաստանի ղեկավարի հետ երկկողմ հանդիպման ժամանակ հարցեր են եղել, որոնք կոլեկտիվ քննարկում են պահանջում։ Կխոսենք նաև այդ մասին»,- ասել է Պուտինը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am