Պուտինն ու Փաշինյանը խոսել են Լեռնային Ղարաբաղի մասին

Armenpress 19:20, 23 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում ընթացող ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում ասել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման վերաբերյալ զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ռիա Նովոստիի» հրապարակումից:

«Մենք արդեն հակիրճ մտքեր ենք փոխանակել Հայաստանի վարչապետի հետ: Այսօր մեր երկկողմ հանդիպման ժամանակ, իհարկե, ավելի մանրամասն կխոսենք այդ մասին»,- ասել է Պուտինը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am