ԱԺ մի խումբ ընդդիմադիր պատգամավորների մանդատից զրկելու որոշման նախագիծ չկա

Armenpress 12:37, 22 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի մի խումբ ընդդիմադիր պատգամավորների մանդատից զրկելու որոշման նախագիծ չկա, նման գործընթաց չի սկսվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեցին Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ ստիպված կլինեն իրենց մանդատներին հրաժեշտ տալ, և Ազգային ժողովը ունի այդ պատգամավորների ցուցակը (Իշխան Սաղաթելյան, Վահե Հակոբյան, Արամ Վարդևանյան, Հռիփսիմե Ստամբուլյան և Ելենա Կիրակոսյան):

«Նման նախագիծ չկա, և  նման գործընթաց չի սկսվել: Իսկ եթե նախագիծ լիներ, կհրապարակվեր խորհրդարանի կայքում»,- ասացին Ազգային ժողովի աշխատակազմից:

Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ պատգամավորները հնարավոր է մանդատից զրկվեն Ազգային ժողովի նիստերից անհարգելի բացակայելու պատճառով, չի բացառվում նաև, որ պատգամավորները ինքնակամ մանդատները վայր կդնեն:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am