Համաշխարհային տնտեսությանը ռեցեսիա է սպառնում. Սի Ծինփին

Armenpress 12:39, 15 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային տնտեսությունը բախվում Է ռեցեսիայի ռիսկին, ուստի հարկ Է առաջնահերթ ուշադրություն հատկացնել գլոբալ զարգացմանը եւ աջակցել զարգացող երկրներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 15-ին հայտարարել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը՝ հանդես գալով G20-ի գագաթնաժողովում:

«Մենք պետք Է նպաստենք ավելի կայուն գլոբալ զարգացմանը: Տնտեսական գլոբալացումը բախվում Է խոչընդոտների, իսկ համաշխարհային տնտեսությունը՝ ռեցեսիայի ռիսկի: Բոլորի համար հեշտ չի լինելու, եւ հիմնական բեռն ընկած Է զարգացող երկրների վրա»,-հայտարարել է Սի Ծինփինը, որի խոսքը մեջբերում Է Չինաստանի ԱԳՆ-ն:

Նա ընդգծել Է, որ հենց այդ պատճառով զարգացման հարցերին պետք Է մեծ ուշադրության դարձնել, քան երբեւԷ նախկինում:

«Մեզ անհրաժեշտ Է գործընկերություն ստեղծել համաշխարհային տնտեսությունը վերականգնելու համար, զարգացումը դարձնել առաջնահերթություն եւ կենտրոնում դնել մարդկանց, միշտ հիշել զարգացած երկրների դժվարությունների մասին եւ հաշվի առնել նրանց շահերը»,-նշել Է նա: Դրա հետ մեկտեղ Սի Ծինփինն ընդգծել Է, որ Չինաստանը պաշտպանում Է Աֆրիկյան միության անդամակցությունը G20-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am