Ֆուտբոլի ընտրանին սկսել է մարզական հավաքը

Armenpress 15:12, 13 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 13-ին սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հավաքին են միացել հետևյալ ֆուտբոլիստները․ Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան) Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու» Արման Ղազարյան - «Ուրարտու» Նարեկ Գրիգորյան - «Ուրարտու» Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու» Հրայր Մկոյան - «Արարատ» Սերոբ Գալստյան - «Արարատ» Նոյեմբերի 12-ին Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի վերջին հանդիպումից հետո, հավաքին կմիանան հետևյալ ֆուտբոլիստները․ Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ» Հենրի Ավագյան - ԲԿՄԱ Արման Ներսեսյան - ԲԿՄԱ Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ» Ստյոպա Մկրտչյան - «Արարատ-Արմենիա» Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա» Հակոբ Հակոբյան - «Արարատ-Արմենիա» Արտակ Դաշյան - «Փյունիկ» Հովհաննես Հարությունյան -«Փյունիկ» Արտակ Գրիգորյան -«Ալաշկերտ» Արթուր Սերոբյան - ԲԿՄԱ Նոյեմբերի 13-ին հավաքին կմիանա նաև Պետրոս Ավետիսյանը, իսկ նոյեմբերի 14-ի առավոտյան թիմին կմիանան Վարազդատ Հարոյանն ու Արթուր Գալոյանը: Նոյեմբերի 14-ի առավոտյան ազգային հավաքականը կմեկնի Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա, որտեղ թիմին կմիանան Ժիրայր Շաղոյանը, Էդգար Բաբայանը, Վահան Բիչախչյանը և Ավենտիս Ավենտիսյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am