Ադրբեջանում բերման է ենթարկվել ավելի քան 200 ցուցարար

Armenpress 15:41, 12 Նոյեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում  ոստիկանությունը բերման է ենթարկել «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության կազմակերպած ակցիայի 204 մասնակցի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունից նշել են, թե քաղաքացիները փորձել են Բաքվում չհամաձայնեցված հանրահավաք անցկացնել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am